Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են սկսվել մարտի 29-ին. Պեսկով

Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են սկսվել մարտի 29-ին. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, Times․am: Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները հազիվ թե սկսվեն երկուշաբթի օրը՝ մարտի 28-ին, սպասվում Է որ դրանք կմեկնարկեն մարտի 29-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր դրանք հազիվ թե շարունակվեն:

Այսօր, իրապես, պատվիրակություններն ուղեւորվում են Թուրքիա: Բայց սպասում ենք, որ վաղը դա կարող Է թեորեապես տեղի ունենալ»,-ասել Է Պեսկովը: Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են փետրվարի 28-ին. մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացել Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումը: Ներկայում բանակցորդները շարունակում են շփվել տեսակապի ռեժիմով: Ռուսաստանի պատվիրակությունը, ինչպես եւ անմիջակա հանդիպումների ժամանակ, գլխավորում Է ՌԴ նախագահի օենական Վլադիմիր Մեդինսկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում