AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանն անվտանգության միայն մեկ իրական երաշխիք կարող է ունենալ` սեփական ուժեղ բանակը

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, Times․am: 2016-ի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան այցելեց, Նախագահ Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ հարցեր ուղղեց նրան, որից հետո Մեդվեդևը երկար կմկմալով փորձում էր բացատրել, թե ինչու Ռուսաստանը չկարողացավ զսպել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը։

«44-օրյա պատերազմից հետո ռուսաստանցի մի այլ պաշտոնյա, որի հետ զրուցելու առիթ էր ընձեռնվել ինձ, նույնկերպ կմկմալով փորձում էր համոզել, որ դե հիմա այսպիսինն են ժամանակակից իրողությունները` Թուրքիան ու Ադրբեջանը կարող են առանց Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելով պատերազմ սկսել Հարավային Կովկասում:

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելուն էլ զուգահեռ ռուսական կողմը վստահեցնում էր մեր ժողովրդին, որ կարող ենք հանգիստ լինել` մեզ վտանգ չի սպառնում: Անկեղծ ասած` այս վերջին հավաստացումներին ավելի շատ հավատացի, քան նախորդ երկրորդ դեպքում էր: Բայց հիմա երբ տեսնում եմ, թե ինչպես է Ադրբեջանի ՊՆ-ն շփվում ռուսական կողմի հետ, ինչպիսի քաղաքական ապտակներ է Բաքուն հասցնում Մոսկվային ու ինչպես է Ալիևը օգնում Զելենսկուն, մեջս իսկապես շատ հարցեր են սկսում ծագել:

Ինչի՞ն հավատալ:

Գիտե՞ք, խնդիրն իսկապես շատ ծավալուն և բովանդակային է: Պարզ է, որ Հայաստանն անվտանգության միայն մեկ իրական երաշխիք կարող է ունենալ` սեփական ուժեղ Բանակը: Բայց նաև շատ կարևոր է, որ մեր դաշնակիցների մոտ էլ ամեն ինչ լավ լինի: Որ կայուն լինեն ու կանխատեսելի»,-գրել է քաղաքագետը:

Լրահոս
Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan