Կիևը հրամայել է զանգվածային սպանությունների տեսանյութեր պատրաստել․ ՌԴ ՊՆ

Կիևը հրամայել է զանգվածային սպանությունների տեսանյութեր պատրաստել․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, Times․am: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևը ազգայնական ջոկատներին հրամայել է բեմադրված տեսահոլովակներ նկարահանել, որոնցում իբր ռուս զինծառայողները սպանում են խաղաղ բնակիչներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ գնդապետ Միխայիլ Միզինցևի խոսքերով՝ այդ տեղեկությունը փոխանցել են գերի հանձնված ուկրաինացի զինծառայողները։ Գեներալը նշել է, որ նման նյութերը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների շուրջ ինֆորմացիոն բացասական ֆոն ստեղծելու նկատակ են հետապնդում։

Բացի այդ, Միզինցևը պատմել է, որ ուկրաինական զորքերը լռության ռեժիմն օգտագործում են, որպեսզի բնակավայրերում, դպրոցներում, հիվանդանոցներում և մանկապարտեզներում ամրացնեն իրենց դիրքերը, որտեղ բռնությամբ պահվող խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում