Մեծ Բրիտանիայում փորսուղների ոչնչացման գործողություն Է իրականացվում

Ֆերմերների ազգային միությունն սկսել Է Մեծ Բրիտանիայում փորսուղների բնակույթների կրճատման գործողությունը, որի շրջանակներում կոչնչացվի շուրջ հինգ հազար կենդանի: Բնապահպանները կազմակերպում են բողոքի ակցիաներ՝ խանգարելու կենդանիների ոչնչացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գորշուկների բնակույթի կրճատումն, իշխանությունների եւ ֆերմերների կարծիքով, անհրաժեշտ Է, որպեսզի վերահսկողության տակ վերցվի խոշոր եղջյուրավոր անասունների շրջանում տուբերկուլյոզի տարածումը, որից տարեկան սատկում Է մինչեւ 28 հազար կով:

Ըստ Reuters-ի տվյալների՝ կառավարությունը հենվում Է գիտական հետազոտությունների վրա, որոնք ապացուցում են, որ 70 տոկոսով փորսուղների բնակույթի կրճատումը կարող Է 16 տոկոսով նվազեցնել անասունների տուբերկուլյոզի տարածումը:

Ակտիվիստները, որոնց թվում Է Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, ասում են, որ նման թվերը չեն արդարացնում կենդանիների ոչնչացումը, եւ առաջարկում են գործի դնել անասունների պատվաստման ծրագիրը:

Կենդանիների պաշտպաններն արդեն կազմակերպել են բողոքի գիշերային ակցիա եւ խոստացել են ձախողել գործողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում