Ուկրաինական լաբորատորիաներում կամավորներին վարակել են վիրուսներով․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական լաբորատորիաներում կամավորներին վարակել են վիրուսներով․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, Times․am: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է այն մասին, որ ուկրաինական լաբորատորիաներում կամավորներին վարակել են վիրուսներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։ Այդ մասին գրում է lenta.ru-ն։

Նա նշել է, որ ՌԴ-ն ունի տվյալներ, որոնք հաստատում են կամավորների վրա կյանքի և առողջության համար անհայտ ռիսկեր պարունակող վիրուսների փորձարկումների փաստը։

«Չենք բացառում, որ փորձարկումների պաշտոնական ծրագիրն ընդամենը այսբերգի տեսանելի մասն է»-հավելել է Կիրիլովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում