Որոշ երկրներ հոգնել են ՌԴ-ի դեմ սանկցիաներ կիրառելուց․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Որոշ երկրներ հոգնել են ՌԴ-ի դեմ սանկցիաներ կիրառելուց․ Ուկրաինայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, Times․am: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ որոշ երկրների մոտ նկատվում է հոգնածություն հակառուսական սանկցիաներից։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին նա ասել է լեհական ТВН24 հեռուստաալիքի եթերում։

Կուլեբան նշել է, որ այդ երկրների շարքում չկա Լեհաստանը, որը, նրա խոսքերով, Ռուսաստանի ճնշումը թուլացնելու պայքարում առաջին շարքերում է։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ այլ երկրների մոտ նկատվում է հետագա լրացուցիչ սանկցիաներ կիրառելուց հրաժարվելու ցանկություն, որոնք կարող էին հարված հասցնել Ռուսաստանի տնտեսությանը։

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հաղթահարենք նրանց մոտ հոգնածությունը, որպեսզի բացատրենք, որ ուկրաինացիները շնորհակալ են այն ամենի համար, ինչ արվել է պատժամիջոցների տեսքով, բայց քանի դեռ պատերազմ է ընթանում, պետք է անել ավելին»,-հավելել է Կուլեբան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում