Վեճի պահին 23-ամյա կինը դանակահարել է ամուսնուն
04/04/2022 12:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, Times․am: Ապրիլի 1-ին` ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախից կտրած-ծակած-թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Հիվանդանոցում երիտասարդի բարեկամը հայտնել էր, որ նա վնասվածքը ստացել է Սվաճյան փողոցում ընկնելու հետևանքով:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը տեղեկացել էր, որ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով խփել էր կինը:
Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա կինը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում