Ֆրանսիան որոշել է երկրից արտաքսել ՌԴ դեսպանության աշխատակիցներին

Ֆրանսիան որոշել է երկրից արտաքսել ՌԴ դեսպանության աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, Times․am: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը որոշել է երկրից արտաքսել Փարիզում ՌԴ դեսպանության մոտ 30 աշխատակցի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը, հղում անելով ֆրանսիական BFM հեռուստաալիքին։

Բացի այդ, ինչպես հաղորդում է գործակալությունը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հաղորդագրությամբ, համաձայն որի, արտաքսված աշխատակիցները զբաղվել են գործունեությամբ, որոնք հակասում են Ֆրանսիայի անվտանգությանը։ 

Ըստ գործակալության տվյալների, այդ քայլը եվրոպական երկների ընդհանուր դեմարշի մի մասն է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում