Արագածոտնում հիմնվել են մրգերի գերինտենսիվ և ինտենսիվ այգիներ. տեսանյութ

Արագածոտնում հիմնվել են մրգերի գերինտենսիվ և ինտենսիվ այգիներ. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, Times․am: Խելացի գյուղատնտեսություն, եվրոպական լավագույն տեխնոլոգիաներ, հակակարկտային համակարգեր, կաթիլային ոռոգում և որակյալ բերք։

Արագածոտնի Կարբի գյուղում՝ ավելի քան 45 հեկտար տարածքում, ArLeAM ընկերության ծիրանի, խնձորի և տանձի ինտենսիվ ու գերինտենսիվ այգիներն են։

ArLeAM-ը 2016 թվականից աճեցնում է մրգերի համաշխարհային ճանաչում ունեցող տեսակներ։ Տնկիները բերվել են Հոլանդիայից և Իտալիայից՝ 4 տեսակի խնձոր, 2 տեսակի տանձ և 4 տեսակի ծիրանի սորտեր։

ArLeAM-ի՝ ինտենսիվ և խելացի գյուղատնտեսության գործընկերը Ակբա Լիզինգն է։ Ընկերությունը ներդրել է տեսակավորման եզակի արտադրական հոսքագիծ, կազմակերպել մրգերի արտադրման ամբողջ շղթան՝ աճեցումից մինչև բերքի սպառում։ Հոսքագծի ամբողջ կառավարումն իրականացվում է համակարգչից: էկրանի վրա երևում է տեսակավորման արագությունը, արտադրական սեղանների ծանրաբեռնվածությունը, մրգերի չափն ու ծավալը։

Գործընկերոջ՝ Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերված ավտոմատացված համակարգի շնորհիվ, տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին ստացվում է նաև վերլուծություն, ինչն էլ օգնում է պլանավորել արտադրական հաջորդ տարին։

«Ինտենսիվ այգու կյանքը հաշվարկվում է մինչև 15 տարի։ Հետո պետք է դուրս գան ու իրենց փոխարեն նոր ծառեր տնկվեն։ 3-4 տարի հետո ամբողջ այգին կմտնի իր բերքատվության մեջ ու հեկտարից կստանանք 50-70 տոննա բերք, ծառերը կփարթամանան ու կունենանք ավելի առողջ ու բերքատու այգի։ Այգիները գերինտենսիվ և ինտենսիվ են: Ինտենսիվի դեպքում տնկվում է 3000 ծառ, գերինտենսիվի դեպքում՝ 4000-ից մինչև 4200 ծառ։ Մեր գործընկեր Ակբա Լիզինգի կողմից մեզ տրամադրված տեխնիկաները մեր աշխատանքները դարձնում են հեշտ և հարմարավետ, առանց որի ինտենսիվ գյուղատնտեսությունը պատկերացնել հնարավոր չէ։

Ակբա Լիզինգի օգնությամբ մենք ձեռք բերեցինք հոլանդական հայտնի «Գռեֆա» ֆիրմայի տեսակավորման հոսքագիծը, որն իր տեսակի մեջ բացառիկ է Հայաստանում և ըստ արտաքին որակական հատկանիշների տեսակավորման՝ Հայաստանում միակն է։ Այն պարզապես անհրաշետություն է մեծ այգիներում ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողների համար։ Վաճառքներ իրականցանելու համար կարևոր է խնձորների միաչափ լինելը։ Միջազգային գործընկերները շատ են կարևորում արտահնված խնձորների միանման ու միաչափ լինելը»,- նշում է ArLeAM ընկերության գյուղատնտեսության, սառնարանի և տեսակավորման արտադրամասի պատասխանատու Փայլակ Փիլիպոսյանը:

ArLeAM-ը նախատեսում է զարգացնել ագրոտուրիզմը. հյուրերի համար կկազմակերպվեն բերքահավաքի աշխատանքներ, գյուղական մթերքների համտես, շինարարության մեջ է նաև հյուրատունը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում