Չեմ կարծում, որ Փաշինյանին և Ալիևին կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան
05/04/2022 19:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, Times․am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չի հաջողվելու Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ ունեցած կարճ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։
«Նայած ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն, բայց ես չեմ կարծում, որ նրանց կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրացող երկիրը», – ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում