Գերմանիայում շուրջ 400 հանցագործություն է կատարվել ռուսների հանդեպ

Գերմանիայում շուրջ 400 հանցագործություն է կատարվել ռուսների հանդեպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, Times․am: Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների մեկնարկից մինչ օրս Գերմանիայում գրանցվել է ռուսների հանդեպ կատարված շուրջ 400 հանցագործություն։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը։

Խոսքը գնում է շուրջ 383 հանցագործության մասին, բացի այդ, երկրում 181 հանցագործություն է իրականացվել նաև ուկրաինացիների հանդեպ։

«Հիմնականում վիրավորանքներ են, գույքի վնասում, բայց կան նաև բռնության դեպքեր»,-ասել է Ֆեզերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում