Սպանության փորձ՝ Արթիկում. տեսանյութ

Սպանության փորձ՝ Արթիկում. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, Times․am: Ապրիլի 12-ին Արթիկում դանակահարություն էր եղել: Քաղաքի բժշկական կենտրոնից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արթիկի բաժնում ստացվեց կեսգիշերն անց. մարմնի ծակած-կտրած վերքերով 36-ամյա մի տղամարդ էր տեղափոխվել հիվանդանոց: Նրան դանակահարել էին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Արթիկի և Մուշի բաժինների ծառայողները հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով համագործակցեցին։ Արդյունքում՝ տեղեկություններ ստացվեցին, որ Արթիկի Կասյան փողոցում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր նույն փողոցի 46-ամյա մի բնակիչ։

Դեպքից ժամեր անց կասկածվողը հայտնաբերվեց Գյումրիում և բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին:

46-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Դանակը հայտնաբերվել է:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում