Ռուսաստանի զինված ուժերը կարող են հարվածել Կիևին․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը կարող են հարվածել Կիևին․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, Times․am: Ուկրաինական զորքերի կողմից Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա հարձակումների շարունակման դեպքում ՌԴ ԶՈւ-ն կհարվածի Կիևին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նա նշել է, որ ՌԴ պաշտպանական գերատեսչությունում ուկրաինական զինված ուժերի կողմից նկատվում են դիվերսիոն գործողությունների փորձեր ռուսական օբյեկտների նկատմամբ։

«Եթե այդ փորձերը շարունակվեն, ապա ՌԴ զինված ուժերը կհարվածեն որոշման ընդունման կենտրոններին, այդ թվում Կիևին, ինչից առ այս պահը ռուսական բանակը զերծ է մնում»,-նշել է Կոնաշենկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում