Մարին Լը Պենը Ղրիմը համարում է Ռուսաստանի մաս

Մարին Լը Պենը Ղրիմը համարում է Ռուսաստանի մաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, Times․am: «Ազգային միասնություն» կուսակցության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ նախկինի պես Ղրիմը համարում է Ռուսաստանի մաս։ Այս մասին նա ասել է ֆրանսիական BFM հեռուստաալիքի եթերում։

Բացի այդ, նա նշել է, որ չի ցավում Ուկրաինա մուտք գործելու արգելքի համար։ «Հիմա ես չեմ պատրաստվում գնալ Կիև, բայց իմ ընտրվելու դեպքում նրանք հնարավոր է փոխեն արգելքի որոշումը»,-հայտարարել է Լը Պենը։ Նա նաև ասել է, որ 2014 թվականին ԵՄ-ի կողմից իրականացվող պատժամիջոցները չվնասեցին Ռուսաստանին, բայց վնաս պատճառեցին ֆրանսիացի ֆերմերներին։

Ռուսաստան այցելելու կապակցությամբ Մարին Լը Պենը հայտարարել է, որ չի պատրաստվում հատել ռուսական սահմանը, մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում