Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դանակի 3 հարված ստացած տղամարդու դի

Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դանակի 3 հարված ստացած տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, Times․am: Այսօր, ապրիլի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզվում է։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում