Խոշոր հրդեհ Էջմիածնում. տնակում հայտնաբերվել է մոխրացած դի

Խոշոր հրդեհ Էջմիածնում. տնակում հայտնաբերվել է մոխրացած դի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, Times․am: Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի 2-րդ թաղամասում տնակ է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տնակը ամբողջովին վերածվել է մոխրակույտի և հրշեջները ներսում հայտնաբերել են 1 դի ու արդեն 1 ժամ է, հրշեջները ներսում կատարում են հետախուզական աշխատանքներ, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է, որ ներսում ևս 1 հոգի լինի, քանի որ Վաղարշապատի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ նշված տնակում 2 հոգի են բնակվել:

Ոստիկանները պարզել են, որ նշված տնակում բնակվել են 67-ամյա Սարգիս Հովհաննիսյանը և 89-ամյա Կատերինա Սարգսյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում