Շուրջ մեկ տարի է իմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր. Մամիջանյան

Շուրջ մեկ տարի է իմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր. Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, Times․am: Արդեն շուրջ մեկ տարի է իմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր։ Անվտանգության փորձագետների կարծիքով խոսքը գնում է Պեգասուս և մի շարք այլ ծրագրերի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս ստատուսը գրում եմ 2 նպատակով.

1. Պայքարի ընկերներիս համար, որ զգուշանան նման sms-ներից /կարող է գալ գամ նեյտրալ հասցեատերից` lurer, sale և այլն, կամ որևէ անծանոթ անունից՝ Edo, Armen եւ այլն, կամ ՁԵՐ ԿՈՆՏԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԻՑ։ sms-ների screenshot-երը կցված են։/

2. Այս գաղտնալսումը պատվիրողների համար.

Հո դուք մազոխիստ չե՞ք։ Միակ բանը, որ կկարողանաք այս եղանակով լսել, դա իմ ելույթների ու հարցազրույցների նույն մտքերն են՝ համեմված հատընտիր հայհոյանքներով։ Բարի «լսում»»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում