Իրանը կարող Է արևմտյան արտադրողներին փոխարինել Ռուսաստանում

Իրանը կարող Է արևմտյան արտադրողներին փոխարինել Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, Times․am: Իրանը կարող Է արեւմտյան մի շարք արտադրողների փոխարինել կենցաղային քիմիայի, բժշկության ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ռուս-իրանական գործարար խորհրդի նախագահ Վլադիմիր Օբիդենովը:

«Միանգամայն հավանական Է, որ, խոսելով Իրանի մասին, մեր բիզնեսը կգտնի որոշակի արեւմտյան արտադրանքի այլընտրանք»,-ասել Է Օբիդենովը: Նրա խոսքով՝ կարող Է գտնվել ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքների այլընտրանք՝ սկսած երեխաների ու մեծահասակների համար հիգիենայի պարագաներից մինչեւ խոհանոցային կահ-կարասի: «Այսպես, Իրանն արտադրում Է կենցաղային քիմիայի ապրանքների տեսականի: Ռուսական կողմից հետաքրքրության առկայության դեպքում հնարավոր Է մի շարք արեւմտյան արտադրողների փոխարինում մեր շուկայում: Եվ դրա համար շատ ժամանակ չի պահանջվի»,-ասել Է Օբիդենովը:

Նա նաեւ նշել Է, որ Իրանում բավականին զարգացած Է բժշկությունը, դեղագործությունն ու բժշկական տուրիզմը, շինարարական եւ հարդարման նյութերի արտադրությունը: Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց հետո Ռուսաստանում ներդրումների կասեցման եւ ներմուծման դադարեցման մասին են հայտարարել Unilever (Dove, Domestos, Cif, Axe, Rexona բրենդները), Procter & Gamble (Ariel, Always, Head & Shoulders, Fairy, Gillette), а также Johnson & Johnson (Listerine, Clean & Clear, Carefree) ընկերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում