AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի և Արցախի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, Times․am: Վարչապետ Փաշինյանի ելույթը երկրում նոր վիճակ է ստեղծել, լրիվ նոր իրականություն։ Հին կյանքը չկա։ Չեն գործում հին պատկերացումները, և մեզնից պահանջվում է՝ դառնալ իրավիճակին համարժեք։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս ելույթից հետո առաջացել է իշխանության ճգնաժամ, որը տրամաբանական է։ Այդպես կլիներ ցանկացած երկրում։ Ի՞նչ լուծում կստանա այս ճգնաժամը, այս պահին դժվար է ասել, բայց առանց լուծման չի մնալու։

Ելույթին ծափահարած ԱԺ մեծամասնությունըկորցրել է «իշխող ուժ» կոչվելու բարոյական լեգիտիմությունը։ Սա լավ չէ, որովհետև առաջանում է լարվածության նոր օջախ, բայց սա փաստ է։ Չի հասկացվում, թե այժմ ինչպես է հնարավոր 3 խմբակցությունների միասնական աշխատանքը։ Մեծ հաշվով կա երկու տարբերակ՝ կա´մ նոր ընտրություններ, կա´մ նոր մեծամասնություն։

Ստեղծված իրավիճակը մոտ է պետականության ճգնաժամի, հետևաբար՝ պետք է բացառել հիստերիան, զերծ մնալ «ավելի հայրենասեր» երևալու մղումից։ Հակաիշխանական համակարգից հնչող ձևակերպումները և քայլերը պետք է լինեն սառը, պրագմատիկ։ Նիկոլին անիծելը քաղաքական և պետական գործունեություն չէ։ Անհիմն հայրենասիրական կենացները նիկոլականության հակառակ դրսևորումն են։ Նիկոլը գնալու է, բայց պետություն պահելու համար պահանջվում է պետական մտածողություն։

Նիկոլի հեռացումը մեխանիկորեն չի ենթադրելու հայանպաստ լուծումներ։ Հեռացումից հետո այդ լուծումներին դեռ պետք է հասնել՝ խելամիտ քայլերով։ Մենք գտնվում ենք շատ բարդ վիճակում և ունենք խնդիր՝ խուսափելու վատագույն սցենարներից։ Հենց այս պահից սկսած՝ հակաիշխանական համակարգերը պետք է հստակ ուղերձներ հղեն դաշնակիցներին, միջնորդներին, հարևաններին, հակառակորդին։ Ավելին, հակաիշխանական ճամբարում հենց այս պահին ձևակերպված և հնչեցված խելամիտ ուղերձները կհեշտացնեն Նիկոլի հեռացումը։

Նիկոլը ներկայացրել է իր տեսլականը։ Պետք է ձևակերպվի դրան այլընտրանքային տեսլական։ Դա չպետք է լինեն պարզապես հայրենասիրական կենացները՝ առանց հստակ, պրագմատիկ հաշվարկի։ Դա պետք է լինի Արժանապատիվ, կայուն խաղաղության փաթեթը, որտեղ քաղաքացին կտեսնի իր, իր ընտանիքի, պետության վաղվա հեռանկարը։ Հայ ժողովրդին պետք է ներկայացնել Հայաստանի հետպատերազմական վերականգնման ամբողջական ծրագիր։ Այստեղ մենք կորցրել ենք շատ կարևոր ժամանակ, ընդդիմությունը դա պետք է աներ ամիսներ առաջ։ Հիմա ամենայն հավանականությամբ դա անել հնարավոր կլինի միայն նոր քաղաքական ձևաչափի ստեղծման դեպքում։

Երկրում պետք է փոխվի նարատիվը։ Նիկոլին հաջողվել է աղետից հետո ձևավորել հանրային մոլորություն, թե ինքը խաղաղությունն է, մնացածը՝ պատերազմը։ Սա հրեշավոր մոլորություն է, բայց հանրության բավականին մեծ շերտերի մոտ այն առկա է։ «Խաղաղություն՝ ազգային շահերի պահպանմամբ» նոր նարատիվը պետք է հասանելի դարձնել բոլորին

Նիկոլի ելույթում ակնհայտ նկատվում էին հակառուսական նոտաներ։ Ավելին, այս պրոցեսի մեջ նա հավանորեն ստիպված է լինելու մի պահի «գցել» կամ Ռուսաստանին կամ Արևմուտքին։ Երկու տարբերակն էլ Հայաստանի համար աղետ կարող են դառնալ։ Դատելով նրբերանգներից՝ կարելի է ենթադրել նրա նախապատվությունները։

Եթե այդ ելույթը դառնա իրականություն, ապա Հայաստանը կարող է վերածվել հակառուսական նոր, սուր պլացդարմի։

Հայաստանի և Արցախի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Սա նշանակում է՝ լայն կոնսոլիդացիոն ներուժով ձևաչափեր, նոր քաղաքական միտք, նոր պատկերացումներ, նոր դեմքեր։

Լրահոս
Բեռն, Դուբլին, Նիկոսիա և այլն․ ԱԺ-ում բյուջեի հաշվին ճամփորդությունների բուռն շրջան է սկսվել․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ» Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ» Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրառումը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին․ «Հրապարակ» Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. «Փաստ» Սյունիքը բզկտելու ճարտարապետները․ «Հրապարակ» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արտահերթ ԱԺ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան Հազարավոր ոստիկանների հետևում ինչո՞ւ ես «պախկվում», գողեգող շրջում քաղաքում․ Աննա Գրիգորյան «Պրոխոդնոյ դվոր» թուրքի համար չենք լինելու. Արամ Վարդևանյան․ տեսանյութ Մենք տարածաշրջանում պետք է դառնանք գործոն, ոչ թե մուրացկան, որին խղճում և գրոշներ են նետում Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը․ տեսանյութ Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 78-ի ԵՄ-ն առաջարկում է Ուկրաինային Ռուսաստանին հանձնել երկրի արևելյան ու հարավային տարածքները «Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես. տեսանյութ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին․ Արայիկ Հարությունյան Մայիսի 26-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Մայիսի 26-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում մի քանի ժամ ջուր չի լինի Մայիսի 26-ին Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Էսօր ԱԺ-ում էդ խրոնիկ սուտասանն ասել ա, կքայլեն, կքայլեն՝ կմաշվեն, մաշվում են դավաճաննե՛րը Պատուհանից կոնֆետներ նետեցին երթի մասնակիցներին․ տեսանյութ Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ա՝ թիմը վտանգն զգալու դեպքում առաջինն ա իրեն լքելու Նիկոլը կրկին իր ոճի մեջ էր. Մանիպուլյատիվ, պոպուլիստական, անհիմն ու վտանգավոր հայտարարությունների շարք էր բացել. Զաքարյան Բա էն էշն ո՞ւր ա․ բոլորիս հայտնի իլհամիկը հսկողության տակ ա․ Սևադա Ղուկասյան «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքում է Փաշինյանին «Առանց Նիկոլ, Հայաստան». Քաղաքացիների ինքնաբուխ ակցիան՝ մետրոյում. տեսանյութ Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով ՈւՂԻՂ․ Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Ադրբեջանում հայտարարել են ապրիլի 23-ին գերեվարված զինծառայողին հայկական կողմին վերադարձնելու մասին Սատարել Նիկոլին՝ նշանակում է սատարել պետություն չունենալուն. Իշխան Սաղաթելյան Իշխանությունը վտանգում ու վարկաբեկում է ռազմագերիներին․ նրանց վերադարձը ՔՊ օրակարգից հանվել է ՈւՂԻՂ․ Ընդդիմության հավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Դոլարն ու եվրոն արժեզրկվում են, ռուբլին՝ կայունանում Ռուսաստանը և Աֆրիկան միասին կկարողանան անվտանգություն ապահովել աշխարհում. Պուտին Նիկո՛լ, տղա՞ ես՝ դիմացիր․ գալիս է զոհերի ծնողների ժամանակը․ Կարին Տոնոյան Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին Լարված վիճակ դատարանում. զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների ու կարգադրիչների միջև բախում սկսվեց․ տեսանյութ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan