Ռուբլին թանկանում է, դոլարն ու եվրոն արժեզրկվում

Ռուբլին թանկանում է, դոլարն ու եվրոն արժեզրկվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, Times․am: ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 466.15 դրամ՝ նախորդ պրվա համեմատ արժեզրկվելով 0.14 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 470 դրամ է, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 473 դրամ:

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 5.29 դրամ՝ ապրիլի 17-ի համեմատ արժևորվելով 0.05 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 6 դրամ է։

Բանկերում եվրոյի միջին փոխարժեքը 498.76դրամ է (ապրիլի 17-ի համեմատ նվազել է 0.86 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 511 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում