5165-ը դադարեցնում է իր գործունեությունն ու միանում Փաշինյանին հեռացնելու օրակարգին. Կարին Տոնոյան
19/04/2022 12:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, Times․am: «5165» կուսակցությունը դադարեցնում է իր առանձին գործունեությունը և միանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության ու Արցախի փրկության օրակարգին։ Այս մասին երեքշաբթի Ազատության հրապարակում հայտարարեց կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը։
Ըստ կուսակցության ներկայացրած բացատրության, «Փաշինյանը դավաճանել է իր իսկ իրականացրած հեղափոխության սկզբունքներին», ձախողել բոլոր ոլորտները, ինչն էլ հիմք է տալիս նրա պաշտոնանկությունը պահանջել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում