Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնել կառավարական ինքնաթիռով. որտեղ է «թիվ 1 բորտ»-ը

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնել կառավարական ինքնաթիռով. որտեղ է «թիվ 1 բորտ»-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, Times․am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնել թիվ 1 բորտով։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի` մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, թե այն գտնվում է տեխնիկական զննման մեջ։

Վերջինս հավելեց նաև, որ տեղեկություն չի կարող տրամադրել այն մասին, թե երբվանից է «Թիվ 1 բորտ»-ը կանգնել տեխնիկական զննման և երբ այն կավարտվի։

Տեղեկացնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում դիմավորման կադրերից պարզ դարձավ, որ վարչապետը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ոչ «Թիվ 1 բորտ»-ով, այլ «Armenia» ավիաընկերությանը պատկանող օդանավով։

Հիշեցնենք նաև, որ շաբաթներ առաջ «Փաստինֆո» լրատվականն ահազանգ էր ստացել այն մասին, որ Հանրապետության «Թիվ 1 բորտ»-ը «Airbus A319», «Զվարթնոց» միջազգային օդակայանի իր մշտական պահման վայրից տեղափոխվել է մեկուսացված վայր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում