ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Կանադայի ներկայացուցիչները լքել են դահլիճը ՌԴ ֆինանսների նախարարի ելույթի ժամանակ

ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Կանադայի ներկայացուցիչները լքել են դահլիճը ՌԴ ֆինանսների նախարարի ելույթի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, Times․am: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենին և ԵՄ Կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը Վաշինգտոնում «Մեծ քսանյակի» (G20) հանդիպման ժամանակ լքել են դահլիճը, երբ սկսել է ելույթ ունենալ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։

Ենթադրվում էր, որ պատժամիջոցների տակ հայտնված Սիլուանովը հանդիպմանը կմասնակցի տեսակապով։

Բացի Ելենիից և Լագարդից, դահլիճը լքել են նաև ԱՄՆ ֆեդերալ պահուստի նախագահ Ջերոմ Պաուելը, Կանադայի փոխվարչապետ Քրիստիա Ֆիրալդը և Ուկրաինայի ներկայացուցիչները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում