Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին

Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, Times․am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մարիուպոլ քաղաքն ամբողջությամբ ռուսական զորքի վերահսկողության տակ է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ պաշտպանության նախարարն այդ մասին զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Այսօրվա դրությամբ ամբողջ Մարիուպոլը ռուսական բանակի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազգային միլիցիայի վերահսկողության տակ է»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ «Ազովստալ» գործարանի տարածքը հուսալիորեն շրջափակված է:

Ռուսական կողմի պնդմամբ՝ «Ազովստալ» գործարանի տարածքում շարունակում են մնալ օտարերկրյա վարձկաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում