Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, Times․am: Ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական ջահերով երթը։ «Այո, նախագահ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

Նշենք, որ ջահերով երթն այս տարի մեկնարկելու է ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում