Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի ռազմական ծանր տեխնիկա

Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի ռազմական ծանր տեխնիկա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, Times․am: Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ուկրաինա ուղարկել 155 միլիմետր տրամաչափի 20 հատ AS-90 հաուբից և 45 հազար հրանոթային արկ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Ըստ լրատվամիջոցի՝ ինքնագնաց հաուբիցները կուղարկվեն Լեհաստան, այնտեղից էլ Ուկրաինա։ Լեհաստանի տարածքում ուկրաինացի զինվորականները կհրահանգավորվեն անգլական ծանր ռազմական տեխնիկան օգտագործելու վերաբերյալ, ինչից հետո էլ այն կօգտագործվի մարտական գործողությունների ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում