Դեբեդ գետն ընկած 2-ամյա երեխային տեղափոխել են Երևան, վիճակը ծանր է

Դեբեդ գետն ընկած 2-ամյա երեխային տեղափոխել են Երևան, վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, Times․am: Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում: Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում