Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, Times․am: Քիչ առաջ 168.am-ը տեղեկացրել, որ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել մի քաղաքացու, ով, ըստ ականատեսների, ծանր վիճակում է եղել: Տուժողը, ըստ մեր տեղեկությունների, երիտասարդ աղջիկ է: Ավելի ուշ տեղեկացանք, որ 19 տարեկան կին է:
Քիչ առաջ մենք տեղեկացանք նաև, որ, ցավոք, երիտասարդ կինը, ով նաև հղի է եղել, հիվանդանոցում մահացել է: Փրկել չի հաջողվել նաև պտղին:
Ականատեսների վկայությամբ՝ վթարի ենթարկող ավտոմեքենան չի կանգնել և օգնություն չի ցուցաբերել քաղաքացուն։
Ըստ տեղեկությունների՝ նրան հիվանդանոց են հասցրել ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում:
Եվ թեպետ ոստիկանությունից դեռ մանրամասներ չեն հայտնել դեպքի առնչությամբ, տեղում ոստիկանությունն արդեն իսկ չափագրումներ է կատարում, իսկ հարակից սպասարկման կետերի աշխատակիցները կաշկանդված են, չեն ուզում մանրամասներ հայտնել:
Այնուամենայնիվ, մեր եթերում ականատեսներից մեկը ներկայացրեց իրողությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում