Քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ ու նրա երեխայի հիշատակին

Քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ ու նրա երեխայի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, Times․am: Քաղաքացիներն այցելում են Երևանի Լեո–Պարոնյան փողոցների խաչմերուկ, որտեղ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով մահացել էր 28-ամյա հղի կինը։ 

«Մարդիկ գալիս են Լեո-Պարոնյան, մոմ ու փափուկ խաղալիք դնում մահացած մայրիկի ու չծնված փոքրիկի համար…

Ես չգիտեմ, թե քո մաման ինչ անուն էր մտածել քեզ համար, պուճուր ջան… ես չգիտեմ, թե ինչ խաղալիք դու կսիրեիր…

Աստված հոգիներդ լուսավորի…»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին հեռուստամեկնաբան Լիլիթ Թումանյանը։

Հիշեցնենք, որ վրաերթի գործով Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում