AM | RU
USD
EUR
RUB

Կարմիր բերետավորների միջամտությունները բողոքի ակցիաներին անհարկի են և վայրենության դրսևորումներով

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, Times․am: Վերջին օրերին, ինչ Հայաստանում լայն թափ են հավաքում բողոքի ակցիաները, օրվա մեծ մասն անց եմ կացնում Ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ անդադար բերման ենթարկվածներին աջակցություն ցուցաբերելու, իրավական գործընթացների օրինականությանը հետևելու համար։ Այս մասին «Համատեղ ջանքերով խնդիրները լուծելու ժամանակը» վերտառությամբ հոդվածում գրել է ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Վերջին երեք օրը հնարավորություն է տվել եզրակացնել.

1.Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների (կարմիր բերետավորների) կողմից ակցիաներին միջամտություններն անհարկի են և անհամաչափ, վայրենության դրսևորումներով։ Մասնակիցների նկատմամբ կիրառվում է ակնհայտ անհամաչափ ուժ։ Նրանց վարքագիծը ցուցադրական բիրտ է և բռնի։ Տպավորություն է, որ խնդիր է դրված՝ հաճոյանալ գործող իշխանություններին, փորձել սերմանել վախի մթնոլորտ։ Վերջին խնդրում նրանք վստահաբար չեն հաջողում։ Հակառակը, նրանց գործողությունները դժգոհության նոր ալիքներ են առաջացնում։

Նոր իշխանության առաջին իսկ գործը պետք է լինի՝ այս գումարտակը ուղղակի լուծարելը և նոր կադրերով նոր միավոր ձևավորելը։

2.Փոխարենը պետք է առանձնացնել բաժանմունքների ոստիկանների զգալի մասին, որոնք իրենց պարտականությունները կատարում են առանց լիազորությունների սահմազանցման, իրավական ընթացակարգերին համապատասխան (բացառությամբ՝ ճանապարհը անիվներով փակելու հիմքով խուլիգանության հանցակազմով քրեական գործերի հարուցումից, ինչը զավեշտի ժանրից է, և կարելի է ենթադրել, որ հարուցվել է ուղղակի ցուցումով)։ Նկատելի է նաև ոստիկանների լուռ անհամաձայնությունը երկրում և երկրի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հետևաբար, խոսքս ուզում եմ ուղղել մեր հայրենակիցներին. մեր պաքարը ոստիկանների դեմ չէ, այլ՝ իշխանությունների, որոնք անխնա օգտագործում են Ոստիկանությանը՝ իրենց աթոռից կառչած մնալու համար։

3.Ոստիկանության բաժանմունքներում մենք հանդիպում ենք բերման ենթարկված փայլուն երիտասարդների։ Նրանք հայրենասեր են, ազնիվ՝ իրենց մղումներում, անկոտրում կամքով։ Ոստիկանությունից դուրս են գալիս ժպիտով, պայքարը շարունակելու համոզմունքով։ Եթե մի երկրում կա նման մարդկային ռեսուրս, ուրեմն այդ երկիրն ունի լավ ապագա, և խնդիրը իշխանության և կառավարման որակի մեջ է։

4.Ոստիկանությունում մեզ հետ կողք-կողքի պայքարում է փաստաբանների շատ լավ, ուժեղ թիմ։ Նրանք դա անում են՝ առաջնորդվելով արդարության վերաբերյալ սեփական համոզմունքներով, երկրի փրկության հարցում սեփական ներդրումն ունենալու որոշմամբ։ Փաստաբանները գործում են օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Սխալ կլինի այս պահին առանձնացնել անուններ, որովհետև ուժեղ թիմն ամեն օր համալրվում է նոր, երկրի ապագայի համար մտահոգ փաստաբաններով։

Եվ վերջում, որպես հետգրություն.

Ոստիկանության բաժանմունքներից մեկում օրվա լարված մթնոլորտի ու թոհուբոհի մեջ հայտվեց մանկատնից առանց թույլտվության հեռացած մի աղջնակ։ Սկզբում նա ագրեսիվ էր, որևէ մեկին թույլ չէր տալիս մոտ, լարված էմոցիոնալ վիճակ էր։ Բարեբախտաբար նրա հետ մեր կոնտակտը ստացվեց։ Աղջնակն ուներ մեծ ցանկություն՝ հանդիպել մի պաշտոնյայի հետ։ Անմիջապես կապ հաստատեցի, պաշտոնյան պատրաստակամ էր և արագ արձագանքեց։ Մեր համատեղ ջանքերով, ոստիկանների համբերատար աշխատանքի շնորհիվ խնդիրը հարթվեց։ Առաջին հայացքից բարդ ու էմոցիոնալ խնդիրը սահուն լուծվեց։

Հիմա ժամանակն է՝ համատեղ ջանքերով լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Հիմա ժամանակն է փրկել մեր երկիրը՝ համատեղ ջանքերով, այն չդարձնելով մեկ մարդու գերին»,- ասված է հոդվածում:

Լրահոս
Բեռն, Դուբլին, Նիկոսիա և այլն․ ԱԺ-ում բյուջեի հաշվին ճամփորդությունների բուռն շրջան է սկսվել․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ» Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ» Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրառումը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին․ «Հրապարակ» Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. «Փաստ» Սյունիքը բզկտելու ճարտարապետները․ «Հրապարակ» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արտահերթ ԱԺ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան Հազարավոր ոստիկանների հետևում ինչո՞ւ ես «պախկվում», գողեգող շրջում քաղաքում․ Աննա Գրիգորյան «Պրոխոդնոյ դվոր» թուրքի համար չենք լինելու. Արամ Վարդևանյան․ տեսանյութ Մենք տարածաշրջանում պետք է դառնանք գործոն, ոչ թե մուրացկան, որին խղճում և գրոշներ են նետում Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը․ տեսանյութ Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 78-ի ԵՄ-ն առաջարկում է Ուկրաինային Ռուսաստանին հանձնել երկրի արևելյան ու հարավային տարածքները «Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես. տեսանյութ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին․ Արայիկ Հարությունյան Մայիսի 26-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Մայիսի 26-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում մի քանի ժամ ջուր չի լինի Մայիսի 26-ին Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Էսօր ԱԺ-ում էդ խրոնիկ սուտասանն ասել ա, կքայլեն, կքայլեն՝ կմաշվեն, մաշվում են դավաճաննե՛րը Պատուհանից կոնֆետներ նետեցին երթի մասնակիցներին․ տեսանյութ Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ա՝ թիմը վտանգն զգալու դեպքում առաջինն ա իրեն լքելու Նիկոլը կրկին իր ոճի մեջ էր. Մանիպուլյատիվ, պոպուլիստական, անհիմն ու վտանգավոր հայտարարությունների շարք էր բացել. Զաքարյան Բա էն էշն ո՞ւր ա․ բոլորիս հայտնի իլհամիկը հսկողության տակ ա․ Սևադա Ղուկասյան «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքում է Փաշինյանին «Առանց Նիկոլ, Հայաստան». Քաղաքացիների ինքնաբուխ ակցիան՝ մետրոյում. տեսանյութ Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով ՈւՂԻՂ․ Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Ադրբեջանում հայտարարել են ապրիլի 23-ին գերեվարված զինծառայողին հայկական կողմին վերադարձնելու մասին Սատարել Նիկոլին՝ նշանակում է սատարել պետություն չունենալուն. Իշխան Սաղաթելյան Իշխանությունը վտանգում ու վարկաբեկում է ռազմագերիներին․ նրանց վերադարձը ՔՊ օրակարգից հանվել է ՈւՂԻՂ․ Ընդդիմության հավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Դոլարն ու եվրոն արժեզրկվում են, ռուբլին՝ կայունանում Ռուսաստանը և Աֆրիկան միասին կկարողանան անվտանգություն ապահովել աշխարհում. Պուտին Նիկո՛լ, տղա՞ ես՝ դիմացիր․ գալիս է զոհերի ծնողների ժամանակը․ Կարին Տոնոյան Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին Լարված վիճակ դատարանում. զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների ու կարգադրիչների միջև բախում սկսվեց․ տեսանյութ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan