Ամո՛թ քեզ, Նիկոլ․, դու թուրքերից ոչ մի բանով ավել չես․ Համբիկ Սասունյան. տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, Times․am: Ամո՛թ քեզ, Նիկոլ, հազա՛ր ամոթ։ Դու այս նույն քայլերն արեցիր 4 տարի առաջ, որ իշխանության հասնես, և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս, որ ուրիշներն անեն։ Թքեմ քո վրա, ամո՛թ քեզ։ Ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո հայտարարել է հայ վրիժառու, է Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանի սպանությունն իրականացրած Համբիկ Սասունյանը, փոխանցում է Փաստինֆո-ն։
Նա ոստիկանության անօրեն գործողությունների մասին խոսել է հենց ոստիկանության շենքի բակում։
«Ես պարզապես քայլում էի և, տեսնելով, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում մեր տղաներին ու աղջիկներին, ասացի ՝ ինչո՞ւ եք ձերբակալում։ Այդ ժամանակ երկու հոգի ինձ բռնեցին և վայրենաբար մեքենայի մեջ դրեցին․ գլուխս էլ խփեց մեքենայի դռան վերևի մասին։ Ես հուսախաբ եղա իմ երկրի ոստիկանության վերաբերմունքից, որ իրենք հայ են կոչվում և այդպես են վարվում իրենց ժողովրդի հետ»,-նշեց Սասունյանը։
Հայրենադարձված Սասունյանը ցավով է նկատում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել ոստիկաններին նման դաժանությամբ վարվել սեփական ժողովրդի հետ։
«Ամո՛թ քեզ, Նիկոլ, հազա՛ր ամոթ։ Դու այս նույն քայլերն արեցիր 4 տարի առաջ, որ իշխանության հասնես, և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս, որ ուրիշներն անեն։ Թքեմ քո վրա, ամո՛թ քեզ։ Դու թուրքերից ոչ մի բանով ավել չես, դավաճան շուն ես»,-ոստիկանական բաժանունքի դիմաց հայտարարեց Սասունյանը և Փաշինյանին առաջարկեց առանց թիկնապահների, տղամարդավարի դուրս գալ և կանգնել մարդկանց առաջ։
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանին, ով 1982 թվականին սպանել է Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին և դրա համար 39 տարի պատիժ կրել ամերիկյան բանտում, այսօր ոստիկանները խաղաղ երթի ժամանակ բերման էին ենթարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում