«Թքելն» ու «միջնամատելը» կլեգիտիմացվեն իրենց նուրբ ու մասսայական հետևանքներով, եթե քրգործ չհարուցվեց

«Թքելն» ու «միջնամատելը» կլեգիտիմացվեն իրենց նուրբ ու մասսայական հետևանքներով, եթե քրգործ չհարուցվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, Times․am: Փաստաբան Վարազդատ Հարությունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին՝ նշելով.

«Այս կինն այսօր թքել և միջնամատ է ցույց տվել ցուցարարներին (տեսանյութերը հեղեղել են համացանցը):

Ակնկալում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված արարքի հատկանիշների պարզման այնպիսի նախաձեռնողական ու ջանասեր գործընթաց, որը դրսևորվում է ընդդիմադիր գործիչների այս կամ այն խիստ քաղաքական գնահատողական արտահայտությունների դեպքում:

Լրացում: Ակնարկն էլ նրանում է, որ եթե քրեական գործ չհարուցվեց ու քրեական պատասխանատվության չենթարկվեց ենթադրյալ հանցագործը, ապա մարդու վրա «Թքելն» ու «միջնամատելը» լեգիտիմացվում են` իրենց նուրբ ու մասսայական հետևանքներով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում