Սևանա լճում նավակով քաղաքացիներ են անհետացել

Սևանա լճում նավակով քաղաքացիներ են անհետացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, Times․am: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:

Տեղում իրականացվել են որոնողական աշխատանքներ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Մայիսի 7-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում