Երկրաշարժ Վրաստան-Ադրբեջան սահմանին. ցնցումները զգացվել են նաև Տավուշի մարզում

Երկրաշարժ Վրաստան-Ադրբեջան սահմանին. ցնցումները զգացվել են նաև Տավուշի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, Times․am: Մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 9-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.40⁰ և արևելյան երկայնության 45.80⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտի` Լագոդեխի քաղաքից 57 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բարեկամավան, Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում