Բայրամովը Նիկոլի տեքստով ասել է՝ ՀՀ-ում ընդամենը 5-6 հազար մարդ է պայքարում Ղարաբաղի համար․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, Times․am: Քիչ առաջ Ադրբեջանի արտգործնախարարը հանդես է եկել ելույթով, որում նույն տեքստերն է ասում, ինչ Նիկոլը, Քոչարյան Անդոն, Ալեքսանյան Վահագը, Թորոսյան Արսենը և մի շարք ՔՊ-ական պատգամավորներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Նոր Նորքից մեկնարկած անհնազանդության երթի ժամանակ։
«Ադրբեջանի արտգործնախարարն ասում է Հայաստանում ընդամենը 5-6 հազար մարդ է պայքարում Ղարաբաղի համար՝ Արցախի հարցը փակված է և դա կեղծ օրակարգ է։ Ինձ թվում է թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում են գրվում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Այս օրերի ընթացքում մենք ապացուցել ենք և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանի ներքին թուրքերին, որ տեղ ենք մեր հայրենիքին և այս իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։
«Մեր պայքարը հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի ու հանուն մեր վաղվա ապագայի է, ու մենք հետ քայլի, նահանջի, հոգնելու տարբերակ չունենք։ Մինչև վերջ»,-հայտարարեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հետևեք մեզ նաև Telegram-ում