Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել
17/05/2022 11:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, Times․am: Մայիսի 16-ին, ժամը 13.40-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի տներից մեկի մոտ քաղաքացուն վրաերթի են ենթարկել և հեռացել:
Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում նշված վայրում 60-ամյա Լեռնիկ Չատինյանը իր «Օպել Զաֆիրան» կայանելուց հետո իջել է մեքենայից, որը սկսել է ինքնաբերաբար ընթանալ։ Լեռնիկ Չատինյանը փորձել է կանգնեցնել, սակայն ընկել է մեքենայի տակ ու մահացել:
Կատարվում է նախաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում