Մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը հանուն պարգևավճարի. Նիկոլն ուզում ա ձեզ գնի, շողոքորթի․ Սաղաթելյան
17/05/2022 21:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, Times․am: Սա իրական անհնազանդությունների շղթա էր, այսօր ցույց տվեցինք, որ ժողովուրդն է իրադրության տերը։ Ինչպես փոխանցում է 24News.am-ը, այս մասին այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Դիմելով ոստիկաններին, ընդդիմադիր գործիչն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է վարձահատույց լինել իրավապահներին։
«Մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը հանուն պարգևավճարի, Նիկոլն ուզում ա ձեզ գնի, շողոքորթի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ հիշատակելով Փաշինյանի այսօրվա որոշումը՝ կապված ոստիկաններին տրվելիք պարգևավճարների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում