Վրաերթ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում․ Dodge challenger-ի վարորդը մեքենան վարեց խաղաղ ցուցարարների վրա․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, Times․am: Ցուցարարներից մեկի ոտքը, ամենայն հավանականությամբ, կոտրվել է Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի հետևանքով՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ, երբ ցուցարարները փողոցը փակել էին հենց դեղին գծանշման՝ «զեբրայի» վրա, Dodge challenger-ի վարորդը մեքենան վարեց ուղիղ ցուցարարների վրա։
Տեղում ոստիկանները արձանագրություն են կազմել՝ հաղորդում հանցագործության մասին, ու տուժած քաղաքացուն Շտապ օգնության մեքենայով տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
«Փողոցը փակել էինք, ինքը քշեց ժողովրդի վրա՝ ճեղքելով պատնեշը, քաղաքացուն վրաերթի ենթարկեց․ ոտքը, թևը վնասվել է, հավանաբար ոտքը կոտրվել է։ Պարեկները արձանագրությունը կազմել են, տղամարդը հիմա հիվանդանոցում է»,-մանրամասնեց ՀՅԴ «Կոմիտաս» կոմիտեի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հետևեք մեզ նաև Telegram-ում