Եթե դատարանը որոշի կալանավորել Գալեյանին, ես տեսանյութ կհրապարակեմ․ փաստաբան

Եթե դատարանը որոշի կալանավորել Գալեյանին, ես տեսանյութ կհրապարակեմ․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, Times․am: 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը կայուն ծանր է, նա հիվանդանոցում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը, փոխանցում է Yerevan.Today.am-ը:

«Երեկ փորձել են հարցաքննել, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ մինչև հիմա մեղադրանքի էությունը պատճռաբանված չի ներկայացվել, չեն պատճառաբանվել հիմքերը․

«Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, չեմ սիրում ասել՝ անհիմն է, չպատճառաբանված է, կմտնենք, կերևա: Մենք մեր պատճառաբանությունները բերելու ենք, եթե Աստված մի արասցե, դատարանը կորոշի կալանավորել, ես հենց այսօր դատարանի շենքից դուրս գալուց հետո կհրապարակեմ մի փոքրիկ տեսանյութ, որը ամբողջությամբ պարզ կդարձնի, թե իմ պաշտպանյալներին ինչ է մեղասգրվում: Մասնավորապես, այդ զորամասի շարժի, մուտք ու ելքի և այլնի հետ»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Արթուր և Գարիկ Գալեյանների նկատմամբ քրգորլ է հարուցվել է N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի հետ կապված:

Մանրամասն՝ տեսանյութում։

  

Հետևեք մեզ նաև Telegram-ում