Աշխատանք կորցելը փոքր խնդիր է, քանզի այսօր բոլորս կանգնած ենք՝ հայրենիքը կորցնելու վտանգի առջև

Աշխատանք կորցելը փոքր խնդիր է, քանզի այսօր բոլորս կանգնած ենք՝ հայրենիքը կորցնելու վտանգի առջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, Times․am: «Ցույցերին մասնակցել եմ աշխատանքային ժամերից հետո, սկզբունքներս վեր են ամեն ինչից և աշխատանք կորցելը փոքր խնդիր է, քանզի այսօր բոլորս կանգնած ենք՝ հայրենիքը կործնելու վտանգի առջև։ Այսօր ես իմ ընկերների հարազատների հետ պայքարելու ենք հանուն մեր զոհվածների հիշատակի, պայքարելու ենք Եռաբլուրը մեծացնողի, Ցեղասպանությունը ներողների, Արցախի 70 տոկոսը հանձնողի և Արցախի դրոշից սարսափողի դեմ ու հաջողելու ենք»,-այս մասին Ֆչանսիայի հրապարակում հայտարարեց Աննա Մանուկյանը, ում աշխատանքից ազատել են զուտ այն պատճառով, որ մասնակցել է «Դիմադրության» շարժման հանրահավաքներին, փոխանցում է Yerevan.Today.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում