Ոստիկանությունն արգելում է քաղաքացիներին զբոսնել Հրապարակում․ տեսանյութ

Ոստիկանությունն արգելում է քաղաքացիներին զբոսնել Հրապարակում․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, Times․am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Կարմիր անձրևանոցներով զբոսանում էինք Հանրապետության հրապարակում և ցանկանում անցնել զեբրայով, որով թույլատրվում էր այլ քաղաքացիների տեղաշարժը: Ոստիկանությունը փորձեց արգելել մեզ դա անել: Արդյունքում 5 մարդ առևանգվեց ոստիկանների կողմից հրապարակում կարմիր անձրևանոցով զբոսնելու և փողոցը թույլատրված վայրով անցնելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում