«Դիմադրություն» շարժման երթի մասնակիցներին թույլ չեն տալիս շարժվել Մատենադարան․ տեսանյութ
20/05/2022 17:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, Times․am: «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները շարժվում են դեպի Մատենադարան, որտեղ այցելել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Ոստիկանները սակայն Մատենադարանից ներքև պատ կազմելով թույլ չտվեցին, որպեսզի երթի մասնակիցներն առաջանան՝ բարձրաձայնելու իրենց բողոքի ձայնն ու իրականացնելու խաղաղ անհնազանդության ակցիան, փոխանցում է Yerevan.Today.am-ը։
Նշենք, որ երթի մասնակիցները պաստառներով են, որոնք պատկերում են քաղբանտարկյալներին, բռնություններ կիրառած ոստիկաններին ու ՔՊ ապազգային պատգամավորներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում