ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան

ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում այս պահին կատարում են խուզարկություն, փնտրում են թմրանյութ: Զարմանալու ոչինչ չկա, նրանք հանգիստ կարող էին նաև Իսկանդեր փնտրել Արսենի գրպանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը

Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը:

Արսենին վախեցնել չեք կարող և դա դուք հրաշալի գիտեք:

Արսեն ջան, սրանք քեզ ուժ են տալիս, ընդունիր դա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում