Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոփոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել

Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոփոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, Times․am: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված փափանման միջոցը՝ կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։ Նման հայտարարությամբ են հանդես եկել Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Ժիրայր Ղարագյոզյանը։

« Հայտնի է, որ Միքայել Բադալյանը որպես պրոռուսական քաղաքական գործիչ մշտապես իր գործունեության ժամանակ ջանքեր է գործադրել որպեսզի հասարակական տրամադրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենան, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդվի դարերով ձևավորված բարեկամական պետությունների միջև փոխադարձ ժերմ փոխհարաբերությունները, սակայն պետք է փատսել, որ նրա կալանավորելը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները շեղվել են շիշտ ճանապարհից և արդեն մեջքից են հարվածում դաշնակից պետությանը։

Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաներ կատարելը դադարեցնելու համար»,- հայտնում են փաստաբանները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում