AM | RU
USD
EUR
RUB

Սյունիքից՝ Կառավարություն. Բրյուսելից հետո դեսպանների «տնային աշխատանքը»․ 168․am

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, Times․am: 168․am-ը գրում է․

«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Հայաստանում ՌԴ-Արևմուտք մրցակցությունը կարծես նոր սրություն է ձեռք բերում: Ինչպես տեղեկացրել էինք, Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո գրեթե միաժամանակ օրերս Սյունիք էին մեկնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ու եվրոպացի այլ դեսպաններ:

Ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Սյունիք այցելությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման են շտապել թե ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, և թե ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ի տարբերություն Անդրեա Վիկտորինի ու Լին Թրեյսիի, որոնք մեկ շաբաթ առաջ Երևանում մասնակցեցին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին և գովեստի խոսքեր ուղղեցին ՀՀ իշխանություններին իբրև թե ժողովրդավարական առաջընթացի և այլնի համար, ցուցադրելով իրենց հատուկ վերաբերմունքը ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ, Սերգեյ Կոպիրկինն ավելի զուսպ է․ վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ ամենաքիչը հանդիպող դեսպաններից մեկն է, ինչը չի համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկային, սակայն արտացոլում է այն խնդիրները, վերաբերմունքը, որոնք առկա են հարաբերություններում:

Եվ չնայած հանգամանքին, որ մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ և քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հայ-թուրքական նորմալացում, հայ-ադրբեջանական բանակցություններ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, անվտանգային հարցեր, մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր նաև Թրեյսիին:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական բարձրաստիճան շփումներին՝ մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, օրակարգում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցերը, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը: Մայիսի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դատելով դեսպանների հետբրյուսելյան համաժամանակյա քայլերից՝ այց Սյունիք, հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան պայմանավորվածություններից Մոսկվան ու Վաշինգտոնը «տնային աշխատանք» են հանձնարարել դեսպաններին, որը կապ ունի ապաշրջափակման բանակցությունների ու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի հետ: Եվ, կարծես, դա անհետաձգելի աշխատանք է:

Այս համատեքստում ավելի հետաքրքրական է հետևել ռուսական դիվանագիտության «շարժումներին»՝ ինչպես դեսպանի սյունիքյան այցին, հանդիպմանը Փաշինյանի հետ, այլև նրան, որ ռուս դիվանագետները՝ մասնավորապես ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սկսում են հայտարարություններով անդրադառնալ Բրյուսելում կայացած բանակցությունների փաստին, փորձելով մեղադրել Բրյուսելին Մոսկվայից միջնորդի դերը «խլելու» մեջ՝ զուգահեռաբար ջանալով մի փոքր մեղմել Բրյուսելի ընդգծված կերպով ամրապնդվող միջնորդությունը»։

Լրահոս
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan