«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին ոստիկանները տարել են. «դատավճիռը մտել է ուժի մեջ»
28/05/2022 10:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, Times․am: Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք եւ պատճառ նշելու, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել եւ տեղափոխում է Երեւան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Նա, նաեւ հավելել է. «Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել:
Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաեւ Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան:
Իսկ սա նշանակում է, որ Սասնա ծռերի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ եւ տղաներին վերադարձնում են բանտ»:
Մեկնակբանություններում նշել են, որ տարել են նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում