Բրիտանիայում ՌԴ դեսպանը՝ Կիևը գրավելու կամ օկուպացնելու մասին
29/05/2022 15:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, Times․am: ՌԴ ղեկավարությունը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում նպատակ չունի գրավել կամ օկուպացնել Կիևը։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին «Би-би-си»-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը։
Դիվանագետը նշել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, նպատակ չի եղել գրավել կամ օկուպացնել Կիևը։ Բացի այդ, Կելինը անհնար է համարում Կիևի գրավումը, քանի որ այն մեծ քաղաք է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում