Հունաստանում դեմ են Ուկրաինային զրահատեխնիկա տրամադրելուն
31/05/2022 22:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, Times․am: Հունաստանի Սիրիզա (Syriza) խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը դեմ է արտահայտվել Ուկրաինային ծանր զրահատեխնիկա տրամադրելուն։ Այս մասին հայտնում է РИА Новости։
«Մենք անմտություն ենք համարում, որպեսզի հույն ժողովուրդը այս նորությունն իմանա Գերմանիայի կանցլերից, այն դեպքում, երբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այս մասին չխոսեց նույնիսկ իր մամուլի ասուլիսի ժամանակ»,-հայտարարել է կուսակցությունը։
Խոսքը գնում է Գերմանիայի կանցլեր Շոլցի հայտարարության մասին, համաձայն որի, Բեռլինը Հունաստանին կտրամադրի ժամանակակից զրահատեխնիկա, որպեսզի Աթենքն այն փոխանցի Ուկրաինային։ Շոլցը հայտարարել է, որ արդեն համաձայնության է եկել Հունաստանի վարչապետի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում