Յուրաքանչյուր հայի համար արժանապատվության հարց է Արցախի խնդիրը․ քաղաքացիներն Արմավիրի մարզպետարանի դիմաց են

Յուրաքանչյուր հայի համար արժանապատվության հարց է Արցախի խնդիրը․ քաղաքացիներն Արմավիրի մարզպետարանի դիմաց են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, Times․am: «Յուրաքանչյուր հայի համար արժանապատվության հարց է Արցախի խնդիրը։ Այսօր հասել ենք մի այնպիսի փուլի, որ նույնիսկ վիճարկվում է Արցախը պե՞տք է լինի Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ․ կոչ ենք անում բոլորին, ովքեր իրենց համարում են հայ , ովքեր պարտականություն են զգում իրենց սերունդների հանդեպ , միանալ այս պայքարին ։ Մարզպետարանի կոլեկտիվում հայրենասերներ շատ կան ։ Միացե՛ք այս պայքարին, Արցախը պետք է լինի հայկական ։ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում ։ Մենք Հայաստանի տարբեր մազրերում ներկայացնելու ենք այն 8 կետանոց պահանջները , որոնց պետք է միանա յուրաքանչյուր հայ, ով իրեն իրոք համարում է հայրենասեր ու արժանապատիվ հայ։»,- այս մասին հայտարարեց քաղաքացիներից մեկը՝ Արմավիրի մարզպետարանի դիմաց անցկացված ակցիայի ժամանակ, փոխանցում է Yerevan.Today.am-ը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները, «Դիմադրության» շարժման նախաձեռնությամբ, եղել են Արմավիրի մարզպետարանի դիմաց՝ պարզելու մարզպետի, մարզպետարանի ղեկավար կազմի դիրքորոշումն Արցախի կարգավիճակի , և հատկապես՝ ժողովրդի պահանջի հիման վրա «Դիմադրության» շարժման ներկայացրած ի 8 կետանոց փաստաթղթի վերաբերյալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում