Ժամը 11-ի դրությամբ Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց

Ժամը 11-ի դրությամբ Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ, երկու անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում